| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք եւ թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրեւ ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ մտերմությունն առանձնակի ջերմություն ունի):
Ահա այսպես, Լաչինի միջանցքը փակ էր, Արցախը գտնվում է հումանիտար աղետի շեմին, սակայն ՔՊ-ում ՆԳ նախարարի փնտրտուք է:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում