կարևոր
3523 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-24 14:23
Հասարակություն

Սգո մատյանում ՀՅԴ ՀԳՄ-ի անունից մեր ցավակցությունները փոխանցեցի ՌԴ ժողովրդին. Գեղամ Մանուկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ այցելել է ՌԴ դեսպանատուն

Սգո մատյանում ՀՅԴ ՀԳՄ-ի  անունից մեր ցավակցությունները փոխանցեցի ՌԴ ժողովրդին. Գեղամ Մանուկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ այցելել է ՌԴ դեսպանատուն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Ռուսաստանում հայտարարված համազգային սգո օրվա առիթով ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ այցելեցինք Հայաստանում ՌԴ դեսպանատուն, մեր ցավակցությունները փոխանցեցինք Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Կոպիրկինին եւ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին։

Սգո մատյանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անունից մեր ցավակցությունները փոխանցեցի Ռուաստանի ժողովրդին. «արյունալի, բարբարոսական ահաբեկչության» հետեւանքով անդառնալի կորստի, մարդկային զոհերի առիթով: Մաղթեցի ուժ, կորով այս դժվարին պահին, որի հաղթարակումը հնարավոր է համազգային համախմբմամբ եւ միասնականությամբ»։