Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմաթիվ ոստիկաններ են բերվել ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՝ ապահովելու Փաշինյանի մուտքը շենք, որի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ակցիայի մասնակիցներից՝ ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք ընդամենը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը այցելելու է ԿԳՄՍ նախարարություն և 3 ընկերներով եկել այդտեղ, բայց այդքանը բավարար էր, որ բացահայտվի ոստիկանապետության պատկերը։
«Նիկոլ Փաշինյանը իր աշխատասենյակից 500 մետր ներքև գտնվող ԿԳՄՍ նախարարություն է այցելում միայն հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ, որոնք ոչ միայն կանգնած են շենքի մոտ, այլև նստած են ավտոբուսների մեջ։ Այս պատկերն էր, որ ուզում էինք քաղաքացիներին ցույց տալ։ Ուզում էինք ցույց տալ, որ հետպատերազմյան Հայաստանում հարյուրավոր զոհերի, հարյուրավոր գերիների պայմաններում, հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդկանց, թանկացումների պայմաններում ուր են գնում ձեր հարկերը․ տեսեք՝ ո՛ւր են գնում՝ այս ավտոբուսները վարձակալելու, 24 ժամ հրապարակում պահելու և Նիկոլ Փաշինյանի 500 մետր հսկելու համար, ձեր հարկերը գնում են ոստիկաններին այստեղ կանգնեցնելու, հավելավճարներ տալու համար»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․