Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ գործընկերները, ովքեր հրաժարվել են մանդատներից, դա իրենց քաղաքական ու անձնական իրավունքն է, իրենք նաև հայտնել են, որ իրենց քաղաքական գնահատականները չեն փոխվել։ Կոալիցները սեպագիր արձանագրություններ չեն և չի բացառվում այս կամ այն պատգամավորի դուրս գալը խմբակցությունից, քաղաքագիտական առումով սա բացառելի երևույթ չէ։
Այս մասին Tert.am-ի «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մեծ պայքար էր «Հայաստան» դաշինքի ցանկում ընդգրկվելու համար, հիմա մանդատներից են հրաժարվում, դա խոսո՞ւմ է այն մասին, որ հեռանկար չկա «Հայաստան» դաշինքի հետ, թե՞ պատասխանատվություն կիսելու ցանկություն չկա, թե՞ հանրային քննադատությունից խուսափելու միջոց է, Լիլիթ Գալստյանն ասաց, որ այդ գնահատականների հետ չի կարող համաձայնել։
Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցության, ընդդիմության անելիքների, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և այլ հարցերի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։