|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է տարածաշրջանային զորքերի համատեղ տեղակայման շուրջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ՝ հաղորդում է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը։
«Միութենական պետության արևմտյան սահմաններում սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք տեղակայել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում: Այս ամենը մեր փաստաթղթերում է»,- ասել է պետության ղեկավարը։
Նա մանրամասնել է, որ երկու օր առաջ իր հրամանով սկսվել է զորքերի խմբավորման ստեղծումը։
Նշվում է, որ այս հարցը քննարկվել է հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպման ժամանակ։