|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը կոչ է արել երկրում ամերիկյան զորքերի մշտական ներկայություն ապահովել՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Այս մասին նա ասել է Ռիգայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում. գրում է Reuters-ը։
«Նայելով վերջին զարգացումներին՝ մենք շատ գոհ կլինենք ամերիկյան զորքերի մշտական ներկայությունից այստեղ՝ Լատվիայում»,- ասել է Ռինկևիչը։
«Մենք այլևս պատրանքներ չունենք պուտինյան Ռուսաստանի հետ կապված։ Մենք իսկապես լավ հիմքեր չենք տեսնում՝ ենթադրելու, որ Ռուսաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը»,- հավելել է նախարարը։
Բլինքենն այսօր այցելել է նաև Լիտվա և ասել, որ ՆԱՏՕ-ն, կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման հետ, կշարունակի ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Լիտվա կուղարկի լրացուցիչ 400 զինվորական՝ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ուժեղացման միջոցառումների շրջանակում։