|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նորից խոսեցին Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին:
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մտնում է այդ սահմանների մեջ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականի ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։