|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել է այս անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նաեւ հրապարակելով այդ անդորրագիրը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տելեգրամյան ալիքներից մեկն իբր հերքել է այս տեղեկատվությունը՝ որպես միակ իբր փաստարկ նշելով, թե անդորրագիրը տրամադրված է Ադրբեջանի Հարավային գլխավոր մաքսատան վարչության կողմից։
Իրականում դա այդպես է, սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք, հենց այդ վարչությունը չէ՞, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին»։