|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կիևում պայթյուններ են որոտացել։ ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը:
Կլիչկոյի խոսքով՝ պայթյունները եղել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ Նա նշել է, որ դեպքի վայր են գնացել բոլոր հատուկ ծառայությունները, խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։
Տեսանյութերն ու նկարները՝ տելեգրամյան ալիքում։