կարևոր
4855 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-08-23 11:07
Աշխարհ

Դամասկոսի երկնքում պայթյուններ են որոտացել

Դամասկոսի երկնքում պայթյուններ են որոտացել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հաղորդում է РИА Новости՝ վկայակոչելով իր թղթակցին։

Հաղորդվում է, որ պայթյունների ձայները լսվել են Դամասկոսի երկնքում։ Բացի այդ, գործել են նաև ՀՕՊ համակարգերը՝ խոցելով թիրախներ սիրիական մայրաքաղաքի երկնքում։

Ավելի ուշ սիրիական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղում Իսրայելի հարձակումները Դամասկոսի արվարձաններից մեկում։