|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ֆրանկֆուրտում երկու պայթյուն է տեղի ունեցել. մեկը՝ Բերգեր փողոցում գտնվող «Ռիո» սրճարանի մոտ, իսկ մյուսը՝ «Ցայլ» առևտրային փողոցում գտնվող նարգիլե-բարի մոտակայքում։ Տուժածներ չկան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Բերգեր փողոցում՝ պայթյունի վայրի անմիջական հարևանությամբ, մեկ անձ է ձերբակալվել։ Երկու շենքերի ճակատային հատվածները վնասվել են, պատուհանները՝ ջարդվել։ «Ռիո» սրճարանում տեղի ունեցած պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասվել է փողոցի մյուս կողմում գտնվող խորտկարանը և բանկի մասնաճյուղը։ Ոստիկանությունն աշխատում է դեպքի վայրերում։
Կիրակի օրը պայթյուն էր տեղի ունեցել նաև Ֆրանկֆուրտի Զաքսենհաուզեն թաղամասում։ Վնասվել են բարը, սրճարանը և կրպակը։ Պայթյունից հետո ձերբակալվել էր 15-ամյա կասկածյալ, որը շարունակում է մնալ կալանքի տակ։
Երկուշաբթի առավոտյան ևս մեկ պայթյուն էր տեղի ունեցել Ֆրանկֆուրտի մեկ այլ՝ Բոքենհայմ թաղամասի բազմաբնակարան շենքում։ Այդ միջադեպի հետևանքով նույնպես ոչ ոք չի տուժել։ Դեռևս պարզ չէմ, թե արդյոք որևէ կապ կա այդ միջադեպերի միջև։