|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չորս մարդ Է տուժել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Պահեստի անձնակազմը տարհանվել Է:
Այսօր ժամը 13:00-ին Կենտրոնական ռազմական օկրուգի նյուտատեխնիկական ապահովման կենտրոնի պահեստներից մեկի տարածքում, որը գտնվում Է Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում, տեղի Է ունեցել հրետանային զինամթերքի վառոդալիցքերի պահեստի բռնկում:Այնտեղ գտնվել է 125 եւ 152 միլիմետր տրամաչափի մոտավորապես 40 հազար հրետանային արկ:
Արտակարգ պատահարի Էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով կատարվում Է բնակավայրերի բնակչության տարհանում: Ինչպես հայտնել են տեղի վարչակազմում, Աչինսկի բնակիչների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: