Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արձանագրենք, որ երրորդ փորձից հետ (1998, 2008, 2018) հաջողվեց էնպիսի օրակարգ ապահովել երկրում, որ իշխանությունը հանձնվի ռեգիոնում թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակին, իսկ այսօր Մեծն դավադիրը, իր ոճին բնորոշ մանիպուլյացիաներով, եկել էր փաստաբանություն անելու գործող ստահակին ու ասելու, որ վերջապես ի կատար ենք ածել դեռ վաղուցվանից առաջադրված պլանը. մենք թուրքի հետ պետք է բարեկամ լինենք՝ իրեն հանձնվելով:
Եվ սույն անձնավորության հայրը ԽՍՀՄ արտաքին հետախուզության սպա էր Հալեպում. Հետաքրքիր է, ինքը երբեմնի ՊԱԿ-ի՝ ԽՍՀՄ փլուզման ժկ, ո՞ր թևն էր սպասարկում, վստահ եմ Ելցինյան՝ արևմտյան:
Բավական «լավ» ծուղակ սարքեցին սրանք երկրի գլխին... հիմա էլ թե, բա. կա՛մ աջակցենք թուրքի հաճին՝ միավորվելով նրա շուրջ ու ստորագրելով երկրի բնաջնջման պայմանագիրը, կա՛մ երկիրը գցենք թուրք-ադրբեջանական երախը ու պատասխանատվությունը թող ընկնի նաև ձեր վրա:
Փաստացի տուպիկ սարքեցին սրանք երկրի գլխին:
Ցավոք այս տողերը ՀՀ առաջին ղեկավարի մասին են:
Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ