Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանը ստանձնել է միջնորդի դեր Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղի Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների հետ 15 գերեվարված հայ զինվորների փոխանակման ժամանակ: Թբիլիսիի միջնորդական ջանքերի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումն էր: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը նշել է, որ ինքը շարունակում է ակտիվ բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Ղարիբաշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանը կշարունակի միջնորդական ջանքերը երկրների միջև:
«Մենք պատրաստ ենք շարունակել միջնորդությունը։ Ես դա անձամբ ասել եմ երկու երկրների ղեկավարներին: Հուսով եմ, որ այս գործընթացը կավարտվի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմամբ: Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում: Սա հիմք կդառնա կարևոր ու երկարաժամկետ նախագծերի իրականացման համար»,- ասել է Ղարիբաշվիլին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Վաշինգտոնը ողջունում է գործընթացը, և երախտագիտություն էր հայտնել Վրաստանին միջնորդական ջանքերի համար: