կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-29 13:36
Տարածաշրջան

Վրաստանը պատրաստվում է 2024 թվականին դիմել ԵՄ-ին՝ լիիրավ անդամակցության համար. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստվում է 2024 թվականին դիմել ԵՄ-ին՝ լիիրավ անդամակցության համար. Ղարիբաշվիլի

Վրաստանի և Շենգենյան գոտու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի ներդրման չորրորդ տարեդարձի կապակցությամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի վրաց հասարակությունը, ներառյալ՝ Աբխազիայի բնակչությունը և Ցխինվալի շրջանները (որոնք դուրս են Վրաստանի վերահսկողությունից), կարողանան առավելագույնս օգտվել եվրոպական ինտեգրման բոլոր առավելություններից, որոնք եվրաինտեգրումն ընձեռում է Վրաստանի քաղաքացիներին։

«Այսօր մենք նշում ենք ԵՄ/Շենգենյան երկրների հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման չորրորդ տարեդարձը: 2017-ի մարտի պատմական որոշմամբ՝ Եվրամիությունը և եվրոպական երկրները Վրաստանը ճանաչեցին որպես հուսալի և արժանի գործընկեր: Սա բարձր գնահատական է ժողովրդավարության ամրապնդմանն ու երկրի զարգացմանն ուղղված մեր ջանքերին, մեր իրականացրած բարեփոխումներին»,- ասվում է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ:

«Մենք շարունակում ենք աշխատել Եվրամիությանը լիարժեք անդամակցելու ուղղությամբ և պատրաստվում ենք պաշտոնական դիմում ներկայացնել 2024 թ.։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հասարակությունը, ներառյալ՝ Աբխազիայի և Ցխինվալի շրջանի բնակչությունը, առավելագույնս օգտվեն եվրոպական ինտեգրման բոլոր օգուտներից, որոնք ընձեռվում են Վրաստանի քաղաքացիներին»,- ասվում է Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ: