|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վրաստանի քաղաքականության ամենակարևոր հաջողությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունն է: Սա, իրոք, աննախադեպ իրադարձություն է, որն ընդգծում է Վրաստանի հատուկ դերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու գործում: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում երկրի զարգացման տասնամյա ծրագրի ներկայացման ժամանակ:
Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ Ղարաբաղյան պատերազմը զգալի դժվարություններ է ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար:
«Հարևան երկրներում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Վրաստանի համար, կառավարությունը վարում է հավասարակշռված և միևնույն ժամանակ փոխշահավետ համագործակցության քաղաքականություն», - ընդգծել է Ղարիբաշվիլին: