կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-01 11:42
Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է 90 հանցագործություն. գրանցվել է 6 ավտովթար, հայտնաբերվել է 3 հետախուզվող

Մեկ օրում բացահայտվել է 90 հանցագործություն. գրանցվել է 6 ավտովթար, հայտնաբերվել է 3 հետախուզվող

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության` 17, խարդախության՝ 11, ծանր վիրավորանքի՝ 7, անձի առևանգման՝ 4, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, խուլիգանության ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: