կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 11:47
Քաղաքական

Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն. հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 10-ը

Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն. հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից՝ 7-ը նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահան՝ 8-ական, խարդախության՝ 7, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 4, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, կողոպուտի, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր հափշտակելու կամ շորթելու և սպանության սպառնալիքի ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: