| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2021-12-24 16:40
            3 տարի առաջ - 2021-12-24 16:40  
         
                
            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ mասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: