Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների հարցով կնքված համաձայնությունը շարունակում է մեծ արձագանք գտնել բրիտանական մամուլում:
Financial Times-ը զրուցել է Հունաստանի Միդիլլի կղզի հասած փախստական ընտանիքների հետ: 5 երեխաներով աֆղանական ընտանիքի մայրը, սարսափելով Թուրքիա վերադառնալու մտքից, ասել է. «Ոչ, ոչ, ոչ: Աղաչում եմ, չէ: Ոչ Թուրքիա: Ավելի լավ է այստեղ մեռնեմ, քան ինձ ուղարկեն Թուրքիա»:
Բացի այդ` թերթը համաձայնության մասին հոդված է հրապարակել՝ նշելով, որ «ԵՄ-ն Թուրքիայի հետ համաձայնության գալու համար վաճառել է իր հոգին»:
«Ուրբաթ օրը կնքված համաձայնությունը Եվրոպայի ժամանակակից քաղաքական պատմության մեջ ամենավատ համաձայնությունն էր»,- գրում է հոդվածագիր Վոլֆգանգ Մունչաուն՝ շեշտելով այն փաստը, որ Թուրքիայում մարդու իրավունքների թեման խնդրահարույց է:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացմանը: «ԵՄ-ն ոչ միայն վաճառել է իր հոգին, այլև՝ ավելի վատ սակարկության մեջ մտել»,- նշել է հեղինակը:
Ի դեպ, Financial Times-ում Թուրքիայի մասին հրապարակված այլ հոդվածներում ևս այնտեղ տիրող իրավիճակն է լուսաբանվում: «Թուրքիայում օրեցօր ուժգնանում է ահաբեկչության սպառնալիքը» վերնագրված հոդվածում նշվում է, որ այդ պատճառով Թուրքիայում անվտանգության ուժերը հայտնվել են վատ իրավիճակում: