կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 16:35
Հասարակություն

Փոստային առաքանիներից հայտնաբերվել է խոշոր չափաքանակի՝ 3կգ 680 գրամ թմրամիջոց

Փոստային առաքանիներից հայտնաբերվել է խոշոր չափաքանակի՝ 3կգ 680 գրամ թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Այնուհետև կատարվել է զննում և Հայաստանի Հանրապետությունից` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից դեպի Ավստրալիա ուղարկվող միջազգային փոստային առաքանիներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է մեկական արծաթագույն լիսեռ:

Հիշյալ առաքանիների միջից հայտնաբերված 2 արծաթագույն լիսեռները հատուկ գործիքների միջոցով կտրելու և մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: