|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևանի օդանավակայանով, տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի հսկիչ–անցագրային կետով փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է վերոհիշյալ հանցագործության կազմակերպիչը, որի մոտ հայտնաբերվել է նույնատիպ թմրամիջոց:
«Զվարթնոց» օդանավակայանում և «Մեղրի» հսկիչ-անցագրային կետում առգրավվել է 3կգ 680գրամ ընդհանուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը: