|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության և մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական դեպքը:
ԱՄՆ-ից ՀՀ փոստային առաքանու միջոցով՝ ֆիզիկական անձի անունով, ներմուծվել է բաճկոն։ Բաճկոնը ենթարկվել է ռենտգեն զննման, որի ներսում մաքսային ծառայողի կողմից կասկածելի իր է նկատվել: Տվյալ առաքանին պահվել է, և ծանուցագիր է ուղարկվել ստացող ֆիզիկական անձին, որպեսզի ներկայանա «Ապավեն Կարմիր բլուր» մաքսային հսկողության տարածք՝ իր ներկայությամբ զննություն իրականացնելու նպատկաով։ Նշված ապրանքի ստացողը չի ներկայացել, և ապրանքը պահվել է մաքսային մարմիններում։ Ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալուց հետո` օրեսդրությամբ սահմանված կարգով, ապրանքը ենթակա է եղել արգելապահման, ինչի պատճառով մաքսային ծառայողի կողմից կրկին զննվել է վերը նշված բաճկոնը, որի ընթացքում բացվել են բաճկոնի կարերը: Հայտնաբերվել է 1388 գրամ քաշով թմրանյութին նմանվող սպիտակ զանգված։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում առկա տեխնիկական միջոցների զննման արդյունքում պարզվել է, որ այդ սպիտակ զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ։
Մաքսնանեգության դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն` ՀՀ «Քրեական օրենսգրքի» 399-րդ հոդվածի հատկանիշներով: Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: