|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գերի է վերցրել» նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին։
«Եթե մի քանի օր առաջ միայն Նիկոլն էր ժողովրդից մեկուսանում ոստիկանական բազմաշերտ պատնեշների ետևում, ապա այսօր, փաստացի, այդ նույն իրավիճակում է հայտնվել պետական ողջ ապարատը։ Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին՝ արգելելով նրանց պատասխանել ժողովրդի պարզ հարցերին։ Նայում ես ոստիկանների այս շարքերին, ամեն ինչ պարզ է դառնում՝ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։ Նիկոլն ունի միայն պաշտոն, որում նրան պահում են ահա այս ոստիկանները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։