|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովը գումարեալ 23- 5 2022 թւին, իր խիստ մտահոգութիւնն է յայտնում Հայաստանի և Ացախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրաւէրների նկատմամբ, ինչպիսիք են Ադրբեջանի իշխանութիւնների թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդէպ, պարբերական ոտնձգութիւնները Հայաստանի ու Արցախի սահմաններին, հակառակ միջազգային օրէնքների, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, հայկական գրաւեալ տարածքներում, թիրախաւորում է հայ բնակչութեանը և ոչնչացնում ու իւրացնում է հայկական հոգևոր ու մշակութային ժառանգութիւնները, շարունակում է իր հայատեացութեան քարոզչութիւնը, հակառակ եռակողմ յայտարարութեան, ապօրինաբար գրաւեալ է պահում Հայաստանի մի շարք գիւղեր տարածքներ ու ճանապարհներ և Արցախի 75 տոկոսը և այդ բոլորի նկատմամբ Հ.Հ.ի իշխանութեան ցուցաբերած լուռ մեղսակցութիւնն ու զիջողական կեցւածքը, պատճառ են դարձել ներհամայքային լայնածաւալ դժգոհութիւնների և համաժողովրդական ընդվզումի ու բողոքի խաղաղ հանրահաւաքների որոնց նկատմամբ ևս իշխանական ոստիկանութիւնը կատարում է բռնութիւն և անհամաչափ ուժի կիրառում,
առ այդ
Ս.Հ. Թեմի Պատգ. Ժողովը իր անվերապահ զօրակցութիւնն ու աջակցութիւնն է յայտնում, Հայաստանի և Արցախի ընդհարական շահերի պաշտպանութեան համար, Հայաստանում և սփիւռքում ոտքի ելած մեր հայորդիններին, մաղթելով ամենայն յաջողութիւն:
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ
Նոր- Ջուղա Սպահան
23-5-2022թ.