Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նոյեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Թբիլիսիում բողոքի ալիքը կանգ չի առնում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու՝ սահմանադրական լրացումների ընդունումը: Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև: Խնդիրն այնքան է բարդացել, որ նոյեմբերի 19-ին խորհրդարանի մուտքերն արգելափակող ցուցարարներին ստիպված են եղել հետ մղել հատուկ նշանակության ուժերով:
«Անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այսօրվա դրությամբ մեր քաղաքացիների, մեր երկրի զարգացման համար ամենակարևոր ցուցանիշը, այն է՝ տնտեսական զարգացումը, տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը: Մենք՝ որպես պատասխանատու ուժ և Վրաստանի կառավարություն, պարտավոր ենք որոշակի քայլեր անել, որպեսզի համարժեք պատասխան տրվի նման մարտահրավերներին»,- պարզաբանել Է Գախարիան:
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական ընտրակարգով:
Չնայած պետական հիմնարկություններն ու խորհրդարանը չարգելափակելու՝ ոստիկանության և «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավարների բազմաթիվ կոչերին՝ բողոքող ընդդիմությունը և երիտասարդական շարժումները մտադիր չեն կանգ առնել: Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրվանից, կսկսեն պիկետ իրականացնել խորհրդարանի մուտքերի մոտ, որպեսզի առավելագույնս անհարմարություններ պատճառեն պատգամավորներին:
Հավելենք, որ հաջորդ շաբաթ պետք Է տեղի ունենան լիագումար նիստեր: