կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 11:07
Հասարակություն

Երեւանում բախվել են Lexus GX 470-ն ու Toyota Camry-ն

Երեւանում բախվել են Lexus GX 470-ն ու Toyota Camry-ն

Երեւանում մայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի՝ «Իդեալ» խանութի հարեւանությամբ բախվել են 27-ամյա Դավիթ Բաբասյանի վարած Toyota Camry-ն եւ 33-ամյա Էդգար Գուլյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները հոսանքազրկել են Toyota-ն, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել Toyota-ի վարորդին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։