կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-22 10:58
Հասարակություն

Էրեբունիում 3 մեքենաների բախումից հետո Lexus-ը բախվել է դեղատանը

Էրեբունիում 3 մեքենաների բախումից հետո Lexus-ը բախվել է դեղատանը

Հունվարի 22-ին, ժամը 00.49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Լեքսիուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, կան հոսպիտալացված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 13 SՕ 297 պ/հ (վարորդ՝ Ա. Գ.), «Mercedes C-180» մակնիշի 35 FG 577 պ/հ (վարորդ՝ Է. Ղ., ծնված 1988 թ.) և «Lexus Jeep» մակնիշի 07 TO 777 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և բախվել Էրեբունի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Ալթեյ» դեղատանը՝ վրաերթի ենթարկելով մայթեզրին կանգնած Թ. Բ.-ին (ծնված 1996 թ.):  

«Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին հոսպիտալացվել են «Էրեբուն» ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են ծանր, իսկ քաղաքացունը՝ միջին ծանրության:


Փրկարարները հոսանքազրկել են «Lexus Jeep» և «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենաները: