Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` մայիսի 25-ին, առավոտյան ժամը 8-ից «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցները, ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունների հեռացման պահանջով, փակել էին ՀՀ նախագահականի և Անվտանգության խորհրդի քարտուղարության շենքերը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շրջափակված նախագահականի դիմաց հայտարարեց, որ այսօր 155 աշխատակից չի կարողացել մտնել շենք:
Անտերության մատնված երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որի նախագահական կյանքի միակ ուշագրավ իրադարձությունը Լիտվայի նախագահի առջև դաշնամուր նվագելն էր, և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ամեն կերպ ցանկանում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, կարող են հանգիստ չգնալ «աշխատանքի»:
Այդ շենքերում մնացել են միայն հավաքարարները, որոնք պետությանն ավելի մեծ օգուտ են տալիս, քան պետական այս երկու ինստիտուտները` նախագահականն ու ԱԽՔ-ը: Երկուսի ղեկավարների բացակայությունն աշխատանքից ոչ մի կերպ չի վնասի Հայաստանին կամ Արցախին, քանզի երկուսն էլ անգործության են մատնված:
Ավելին՝ գործի չներկայանալու պարագայում նրանք հնարավորություն կունենան չմասնակցելու փաշինյանական վարչակազմի կողմից Արցախի հանձնման, Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի աճի և օրեցօր շարունակվող ազգային խայտառակությանը, դավադիր գործողություններին, քանզի «աշխատանքի» գալիս նրանք զբաղվում են թուրքական շահի պաշտպանությամբ: Հետևաբար՝ Հայաստանի և Արցախի ազգային ու պետական շահը պահանջում է, որ փաշինյանական դավաճանությանը մասնակից այս երկու ինստիտուտներն այլևս չգործեն` ի շահ պետականության:
Փաստացի, Հայաստանի ճակատագիրն այսօր որոշվում է փողոցում, հրապարակներում, երկրում չկա ազգային-պետական իշխանություն, կա փողոցում գտնվող ժողովրդի իշխանություն, որը փորձում է կասեցնել ազգային պետականության անկման ընթացքը, և այս ամենի դեմ (գուցե հարկադրված) պայքարող ու կապիտուլյացիոն վարչակարգից հրահանգներ ստացող ոստիկանություն: