Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունն ի սկզբանե դեմ էր, որ այստեղ վրաններ դրվեն, բայց ես և Քրիստինե Վարդանյանը եկանք և զրուցեցինք ոստիկանների հետ, փոխադարձ համաձայնության եկանք, որ այստեղ կան մանկահասակ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ, հիվանդ մարդիկ, և այս պայմաններում հնարավոր չէր, որ մարդիկ 2-րդ գիշերն անցկացնեին դրսում։ Այս մասին ՊՆ նախկին շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Պետք է ապահովվել մարդկանց ժամանակավոր կացարանը։ Բանակցությունների արդյունքնում թույլատրվեց 2 վրան տեղադրել, որտեղ մարդի կմնան գիշերը մինչև առավոտ կհասկանանք ինչ լուծում կարող ենք գտնել, որ մարդկանց կգոհացնի»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ իրենց համար այս մարդիկ արժեք են և իրենց այստեղ լինելու նպատակն է մարդկանց խնդիրներին լուծում տալը․
«Շատերի խնդիրները անհատական ուսումնասիրելու և լուծումների գտնելու հարցեր են։ Ընտանիք կա, որ ինչ-որ տեղ են առաջարկել, բայց ընտանիքը օրինակ եղելա բազմամարդ, իսկ առաջարկված տեղը եղել է առանձ սահնհանգույցի։ Այստեղ մարդիկ կան, որ պատրաստ են ինչ-որ տեղ տեղափոխվել։ Կան նախարարության աշխատակիցներ, ովքեր պարգևավճարներ են ստանում, բարձր աշխատավարձեր են ստանում, պետք է իրենց տաք կաբինետներից դուրս գան ու իրենց երեխաների հետ գան կանգնեն այս մարդկանց կողքը և նայեն, թե ինչպես են այս մանկահասակ երեխաները արդեն 2-րդ օրը այս սառնամանիքին գիշերում։ Վաղը, որ այս երեխաները խնդիրներ ունեցան, ո՞վ պետք է պատասխան տա»,- ասաց նա
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ էին եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։