|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այստեղ ենք՝ ևս մեկ անգամ ասելու, որ ՀՀ-ում իշխանությունը օկուպացված է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող կոլաբորացիոնիստների հանցախմբի կողմից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը «Դիմադրություն» շարժման շրջափակած Բաղրամյան 26-ի դիմաց։
Այն ոչ թե հայկական շահն ու հայ ժողովրդին է ներկայացնում, ասաց նա, այլ այստեղ է՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։
«Մենք այստեղ ենք՝ ասելու, որ այս շատ կարևոր շենքում նույնպես նստած է անձ, որ բացառապես ներկայացնում է թուրք-ադրբեջանական շահը, ընտրված է բացառապես իշխանական հանցախմբի կողմից, լեգիտիմ չէ, չի ներկայացնում հայկական շահը»,-հայտարարեց Ասպրամ Կրպեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․