կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 12:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իջևանից մեկնարկում ենք հանուն հավերժական Հայաստանի երթը․ Ասպրամ Կրպեյան

Իջևանից մեկնարկում ենք հանուն հավերժական Հայաստանի երթը՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ով նույնպես միացել է արժանապատիվ քաղաքացիների երթին դեպի Երևան։

«Սա խորհրդանշական ու պատմական մի հանգրվան է։ Իմ թիկունքում ծածանվում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դրոշները և մենք կշարժվենք դեպի Երևան»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ առավոտյան 11։00-ին Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․