Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տրվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեից հավելում են, որ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Ելփին գյուղի հատվածից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, իսկ վերջինիս կողմից վարած «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որի խուզարկությամբ մետաղյա արկղում հայտնաբերվել են 930գ «Հերոին» և 1005գ (500գ+505գ) «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 267.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով և հարցաքննվել:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: