|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր վաղ առավոտից վանաձորցի վարորդներն ու Դիմաց թաղամասի բնակիչները փակել են թաղամաս հասնող բոլոր ճանապարհների մուտքերը: Պատճառն այն է, որ Վանաձորի փողոցներն արդեն երկար ժամանակ է` գտնվում է անմխիթար վիճակում։ Նրանք բողոքում են տեղական իշխանության աշխատանքից և պահանջում են կարգավորել ճանապարհները։
«Վանաձորում արդեն մեկ տարի է, ինչ փողոցներն անտանելի վատ վիճակում են!
Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է, էլ դիմանալու չի: Փակվել են փողոցներ, իսկ ոստիկանությունը մարդկանց բերման է ենթարկում այն պատճառով, որ նրանք ուզում են ունենալ ասֆալտապատ ճանապարհներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վանաձորցի օգտատեր Աննա Հովհաննիսյանը։