Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԳԱԼԱ-ն հայտնում է. «Այս պահին Գյումրու կենտրոնական շուկային հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում քաղաքի հագուստ եւ կոշկեղեն վաճառող փոքր ու միջին ձեռնարկատերերը:
Նրանք վաղ առավոտից փակել են իրենց տաղավարները եւ փակել են շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկը: Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին: Այսօրվա ակցիայի մասնակիցների պահանջն է, որ ՀՀ կառավարության ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանը, Երեւանից հասնի Գյումրի եւ հանդիպի իրենց հետ: «Մենք պահանջում ենք, որ Հովիկ Աբրահամյանը գա Գյումրի, ինքը մեզ ոսկի սարեր էր խոստանում, թող գա որ բանալիները հանձնենք, մենք թոմարի գնում ենք»,-նշում էին առեւտրականները:
Առեւտրականների խոսքերով՝ եթե հենց այսօր մայրաքաղաքից Գյումրի չժամանեն կառավարության անդամները, ապա իրենք կմիանան մայրաքաղաքում ԱԺ շենքի դիմաց բողոքող գործընկեր առեւտրականներին: «Էսօր ի՞նչ է մեր ստացած եկամուտը, հազիվ կարողանում ենք մեր անչափահասների համար օրվա հացի փող վաստակել, մինչեւ վերջին լուման ուզում են քամել ժողովրդին: Մի քանի հոգի ենք մնացել Գյումրիում: Սերժի ու Հովիկի ցանկությունն է, որ էդ մի քանի հոգի՞ն էլ արտագաղթեն , դա շուտով կլինի»,- հայտարարում են ցուցարարները»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում