կարևոր
3214 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-16 20:33
Քաղաքական

ՀՀ քաղաքացի դառնալով՝ չե՛ք կորցնում ձեր հատուցման և տունդարձի ձեր իրավունքները․ Թադևոս Ավետիսյան

Մարզային հանդիպումների շրջանակում Արտաշատ այցելած «Հայաստան» խմբակցության պատգամավորների շարքում է Քադևոս Ավետիսյանը։

Հանդիպմանը ներկա էին նաև արցախցի մեր հայրենակիցները, որոնցից մեկը մտահոգություն հայտնեց ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին։ «Որևէ խնդիր չկա, որ դուք վերցնեք ՀՀ քաղաքացիություն։ ՀՀ քաղաքացի դառնալով՝ չե՛ք կորցնում ձեր հատուցման իրավունքը և ամենավեհ իրավունքը՝ ձեր տուն վերադառնալու և ձեր հայրենիքում ապրելու բոլոր տիպի պահանջները։ Մեկը մյուսի հետ որևէ առնչություն չունի։ Քաղաքացիություն դուք այսօր ստանում եք, որ այս ստահակ իշխանություններն այլևս մանևրելու տեղ չունենան և ողջ ծավալով նաև դուք լինեք պահանջատեր և դատական կամ վարչական կարգով պաշտպանեք ձեր իրավունքները և օգտվեք այն փոքր ծավալի սոցիալական աջակցությունից, որ կա» ,-նշեց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում