կարևոր
7336 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 16:57
Քաղաքական

Վերջին 5 տարիները Հայաստանի Հանրապետության համար ընդամենը կորսված և դաժան գին վճարված տարիներ են․ Արտակ Զաքարյան

Մենք լիարժեք կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ներքաղաքական ճգնաժամի մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Թվում է թե կա կառավարություն, բայց ճգնաժամը չի վերանում։ Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները չունեն օրակարգ, չունեն նպատակ, չունեն թիրախային խնդիրներ և ադեկվատ չեն մեր պետության ներքին և արտաքին սպառնալիքներին և մարտահրավերներին։ Այն, ինչը, որ տեղի է ունենում Ազգային Ժողովում, դա նորմալ կառավարման գործընթաց ասել ուղղակի չի կարելի։ Այն, ինչը, որ տեղի է ունենում իշխանության ներկայացուցիչներ հանդիսացողների վարքի մեջ ներքաղաքական որևէ քաղաքակիրթ գործողություն իրենից չի ենթադրում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս աննպատակ կառավարումը, որի վրա հսկայական միջոցներ է սպառում հայ մարդը ոչինչ չի տալիս Հայասանի Հանրապետությանը․

«Որևէ նպատակային խնդիր, բարեփոխում, ոլորտային խնդիր, հանրային քննարկում, քաղաքկաան երկխոսություն, կարծիքների բախում, համաշխարհային փորձ, ոչինչ չի արվում ՀՀ-ի կյանքը բովանդակությամբ լցնելու համար։ Դրա փոխարեն քաղաքական փողոցային խուլիգաննություններ են լինում իշխանության ներկայացուցիչների կողմից, նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել և չընտրել էլ չգիտեն։ Եվ այս քաոսի պարագայում ոչ մի հույս, ոչ մի ելք, ոչ մի լուծում չտալ հայ մարդուն չեն տալիս, այն դեպքում, երբ հայ մարդը տեսնում է, էր շուրջբոլորը միայն ահագնացող խնդիրներ, համաշխարհային քաղաքական և անվտանգային ճգնաժամեր, թանկացումներ  և այլն։ Թվացյալ իմիտացիոն կառավարումը, որ իրականացվում է, դա բացառապես իմիտացիա է»,- ասաց նախկին փոխնախարարը։

ՀՀԿ ԳՄ անդամը նշեց, որ մենք հեռու ենք բոլոր այն մարտահրավերների լուծումներից, բոլոր այն սպառնալիքներից ներքին և արտաքին, որոնք այսօր գոյություն ունեն ՀՀ-ի առջև դրված․

«Բոլոր ոլորտներում մենք նահանջ ունենք։ Նահանջ ոչ միայն Արցախյան ճակատում, ոչ միայն տարածքներ հանձնելուց, ոչ միայն ռազմական, քաղաքական, դիվանագիտական ճակատում, այլ նաև հասարակության ներքին կյանքի կազմակերպման բոլոր ճակատներում։ Վերջին 5 տարիները Հայաստանի Հանրապետության համար ընդամենը կորսված և դաժան գին վճարված տարիներ են համարվել։ Մենք ամեն ինչ տղել ենք հանուն ոչնչի։ Խաղաղություն էինք ուզում, բայց այսօր խաղաղությունն այսօր փակուղում է»,- ասաց նախկին նախարարը։