Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան, նայի՛ր նրա երիտասարդությանը։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Ոտքի են կանգնել բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ սա մեր վերջին կռիվն է։ Լեզուս չի պտտվում, անհաջողության դեպքում, հայ ժողովուրդը կկրկնի ասորիների ճակատագիրը, դառնալով գաղթական, միայն աշխարհում սփռված ազգի ներկայացուցիչ։ Գուցե, մի քանի բնակավայրեր մնան նաև պատմական արևելյան Հայաստանում, ինչպես այսօրվա պատմական արևմտյան Հայաստանում։ Այդ բնակավայրերի բնակիչները կլինեն թրքահպատակներ և ընդամենը զբոսաշրջիկների համար ցուցանմուշներ, ինչպես կենդանաբանական այգիների կենդանիները։
Այնպես որ, այս տարրական ճշմարտությունը պետք է հասկանա առաջին հերթին երիտասարդությունը, ուսանողությունը, ինչպես նաև բոլոր բոլորը։ Անտարբերությունն այսօր ջուր է լցնում դավաճան քպականների ու նրանց գարշապետի ջրաղացին և հավասար է նույն դավաճանությանը։ Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ թշնամի ադրբեջանցին՝դրսի, ոստիկան- ենիչերիներն, իրենց ղեկավար Վահե Ղազարյանով ներսի թշնամիներն են։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան