|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց ամերիկյան բյուջեն նման միջոցներ չունի, ուստի պետք է պարտք վերցնել Չինաստանից. ասել է սենատոր Ռենդ Փոլը։
«Կարծում եմ՝ կարևոր է իմանալ, որ մենք փող չունենք ուղարկելու, մենք պետք է պարտք վերցնենք Չինաստանից՝ Ուկրաինա միջոցներ ուղարկելու համար», - ասել է Կենտուկիից սենատորը։
Կոնգրեսի որոշման կապակցությամբ դժգոհություն են հայտնել նաեւ վետերանները։ Ըստ նրանց՝ այդ հարցում շատ բաներ անհասկանալի են:
«Վաշինգտոնի շտապողականությունն արջի ծառայություն է մատուցում ինչպես ամերիկացիներին, այնպես էլ ուկրաինացիներին՝ վտանգելով երկարացնել պատերազմը և ուժեղացնել լարվածությունը», - ասվում է նրանց հայտարարության մեջ: