Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով 8.3 միլիարդ դոլարի հատկացման նախագծին. հայտնում է Yerkir.am-ը՝ CNN-ին հղումով:
Լրատվամիջոցւ տվյալներով՝ համապատասխան օրինագծով նախատեսվում է հատկացնել 7.8 միլիարդ դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով, ինչպես նաև հեռահար բժշկությանը՝ մինչև 500 միլիոն դոլարի լրացուցիչ ծախսեր:
7.8 միլիարդ դոլարից 3 միլիարդ դոլարը նախատեսվում է ծախսել պատվաստանյութերի, արագ թեստերի ու բուժական միջոցների հետազոտման և մշակման վրա:
1.25 միլիարդ դոլար կհատկացվի՝ կանխելու վիրուսի տարածումը Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Շուջ 1 միլիարդ դոլար կհատկացվի դեղորայքի ձեռքբերմանը:
Հավելվում է նաև, որ Կոնգրեսի կողմից հաստատված օրինագիծը կուղարկվի Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրությամբ հաստատվելու նպատակով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հաստատել է կորոնավիրուսի ֆինանսավորումը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 6-ի ժամը 10.23-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 98.385 դեպք, որից 3383-ը՝ մահվան, և 55.423-ը՝ առողջացման:
ԱՄՆ-ում այս պահին կա հաստատված 233 կորոնավիրուսակիր, որից 12-ը մահվան, իսկ 8-ը առողջացման դեպքեր են: