Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ-ում վստահ են, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումը ռազմական լուծում չունի, և առաջ գնալու ճանապարհը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն է: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
Նա նշել է, որ Վաշինգտոնում շատ ուրախ են հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կարևոր քննարկումների համար:
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցող բանակցություններին, Պատելը նշել է, որ չի կարող մեկնաբանություններ անել շարունակվող գործընթացի առնչությամբ:
«Ես նորից կկրկնեմ, որ մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն: Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է տևական խաղաղության հասնելու համար, և գտնում ենք, որ դա հնարավոր է այս երկու երկրների միջև», - ասել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն խորապես ներգրավված են այս գործընթացում: