Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ մայիսի 18-ին, դադարեցրին իրենց ակցիան Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակում։ Զոհվածների հարազատներին մոտեցավ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալելանը, որին այսօր ձերբակալելու մասին որոշում են կայացրել, եւ խնդրեց ծնողներին՝ գնալ տուն։
«Բոլորդ գնում եք տուն, վաղը բոլորիդ սպասում եմ դատարանում»,- հայտարարեց նա։
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ նշեց, որ վաղը զոհվածների ծնողները պատրաստվում են հավաքվել դատարանի բակում, որտեղ քննվելու է Գալեյանին ձերբակալելու իրավաչափության հարցը.
«Եթե որեւիցե բան դատարանում մեր ուզածով չի լինում, էս նույնը ավելի ուժեղ անելու ենք դատարանում։ Ձերբակալման անհամաչափությունը վիճարկելու պահանջով, վաղը մինչեւ 20։30 պարտավոր են այդ դատը։ Վաղը բոլորս գնում ենք դատարան»։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակ էին եկել՝ պահանջելու՝ ազատ արձակել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։ Գարիկ Գալեյանին քիչ առաջ ազատ արձակելու որոշում է կայացվել։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գալեյաին մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով: