կարևոր
346 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-05-16 18:00
Հասարակություն

«Կարմիր բլուրում» ուրարտական աղյուսները փտում են, վերականգնման հաջող փորձի ծրագիրը միտումնավոր դադարեցրին. Միքայել Բադալյան

«Ցավոք սրտի, «Էրեբունի»թանգարանը մեկ տարուց ավելի է տնօրեն չունի։ Արդեն սա լուրջ խնդիր է, և թանգարանը չունի մշտական ցուցադրություն», այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը։ Հարցին, թե՝ ո՞րն է պատճառը, որ թանգարանը չունի մշտական ցուցադրություն մեր զրուցակիցն ասաց․ «Պատճառը, ըստ երևույթին, Լուվրի թանգարանի՝ մեր ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության դադարեցումն է։  Բացի դրանից մի շատ կարևոր այլ ծրագիր կար, Կարմիր բլուրում աղյուսի արտադրության ծրագիրը, որն իրականացվում էր ֆրանսիացի գործընկերների հետ, և սա աննախադեպ ծրագիր էր, ըստ որի՝ վերականգնում էինք  ուրարտական աղյուսը, որպեսզի կարողանանք ամրակայենք Կարմիր բլուրի աղյուսաշեն պատերի տարբեր հատվածներ, հատկապես մի կարևոր հատված, որը նաև զբոսաշրջության առումով շատ գրավիչ կլիներ»,-ասաց մեր զրուցակիցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ