Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլն Ազատության եթերում իբր չարդարացնելով Ալենին ասում էր, թե մարդու վրա թքելն էմոցիայի հետևանք էր: Փողոցում նրան դավաճան են ասել, ինքն էլ էմոցիաները չի կարողացել կառավարել, և քանի որ նախ սովորական մարդ է, հետո միայն ԱԺ նախագահ, թքել է այդ մարդու դեմքին:
Իսկ Գայանեն էմոցիաներ չունի՞: Գայանեն, ում որդին քո քաղաքականության հետևանքով զոհվեց, զգացնունքներ, մարդկային հատկանիշներ չունի՞:
Գայանեն իր զավակին է կորցրել: Գայանեն իր ամենան է կորցրել, բա մի հատ քո զավակի երեսին թքելու իրավո՞ւնք էլ չունի:
Գայանեն ու մնացած ծնողներն ի՞նչ անեն, որ դու հազարավոր զորքի հետևում թաքնված ես փողոցից-փողոց անցնում, Նիկոլ: Գայանեն ո՞նց քո երեսին թքի ու գուցե մի քիչ թեթևանա:
Բա այդ ծնողներն ինչպե՞ս իրենց էմոցիաներն արտահայտեն, երբ քո զորքը հենց Եռաբլուրում հերոս ծնած ծնողների նկատմամբ անմարդկային վայրագություններ են անում:
Բա հիմա, որ առանց աչքդ թարթելու կալանավորեցիր Գայանեին, բա այդ ծնողներն ինչպե՞ս չուզենան ուղիղ դեմքիդ իրենց էմոցիաները տասնապատիկ անգամ ավելի մեծ ուժով արտահայտել:
Պատերազմի ժամանակ, երբ մեր բանակով ցուցադրաբար հպարտանում էիր, բայց դավադրաբար մահվան տանում, նրանց մեջ էին նաև հենց այդ մարդկանց զավակները:
Այս ծնողները մեր երկրում բացառիկ իրավունք ունեն և երեսներիդ թքելու, և ձեզ բոլորիդ Եռաբլուր տանելու նպատակով «առևանգելու»...
Գայանեն պետք է անմիջապես ազատ արձակվի»: