կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-15 16:59
Քաղաքական

Զոհվածների ծնողները գնում են Դատախազություն՝ Փաշինյանի դեմ հաղորդում տալու

Զոհվածների ծնողները գնում են Դատախազություն՝ Փաշինյանի դեմ հաղորդում տալու

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված  տղաների ծնողները ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում կտան առ այն, որ  Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին. Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  44-օրյա պատերազմում զոհված  Ռուբեն Պողոսյանի ազգական Եղիշե Զաքունցը։

«Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր  տարել եւ սպանել է: Ցորի զորամասի տղերքի ծնողները, բոլորը՝ միասնական, երկուշաբթի օրը գնում են Դատախազություն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան տա: Կոչ եմ անում բոլոր ծնողներին, հասարակական կազմակեպություններին, բոլոր այն մարդկանց, որոնք հայրենիքի համար սրտացավ են, քայլեր անեն: Ժողովո՛ւրդ ջան, արդեն բավական է խոսենք, ամեն ինչ գնում է դեպի վատը: Բավական եղավ, սրանք խաբելով ման են գալիս, ստում են, դուք էլ, գլուխներդ կախ, համաձայնում եք»,- ասաց զոհվածի հարազատը:

Շեշտեց՝  Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը թքած ունեն ազգի վրա, բանակը ուժեղացնելու փոխարեն, իրենց անվտանգությունն են ուժեղացնում, ժողովրդին վախեցնում կռվով, ասում՝ կտոր-կտոր, ինչպես Փառուխի դեպքում, անցնելու է Ադրբեջանին:

«Պարեկների աշխատավարձերից է խոսում, թե ուժեղ ոստիկանություն ունենք, պարեկնե՞րն են մեր սահմանները հսկում: Համեմատեք պարեկների եւ սահման պահող տղերքի կենսական պայմաններն ու աշխատավարձի չափը: 350 հազար պարեկների աշխատավարձն է, իսկ սահմանին կանգնած տղերքինը, որոնք իրենց կյանքն են վտանգում, 150-170 հազար դրամ: Էս մարդուն բանակ պետք չի, պետք է ուժեղ ոստիկան, որ իր անվտանգությունն ապահովի: Ամեն ինչ ցույց է տալիս, որ տալու է մեր երկիրը, թքած ունեն ազգի վրա: Կռիվը մենք չենք կրվել, իրենք են կրվել»,- ասաց Զաքունցը:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունն ասում է՝ Արցախի հարցում իջեցրեք նշաձողը, որ օգնենք, զոհվածի հարազատն ասաց․ «Ովքե՞ր են էդ միջազգային երկրները։ ռվից առաջ Ալիեւի վրա էին ճնշում գործադրում, հիմա քո վրա՞: Ո՞ւր են քո եվրոպական երկրների ղեկավարները՝ Մերկելը, Թրյուդոն, ո՞ւր են: Քարկոծում է ռուսական կողմին, թե՝ տեսեք, մեզ մատաղի գառ են դարձնելու, պետք է էդ իրավիճակից դուրս գանք։ Բավական է մեզ խաբես ու վախեցնես»:

Լիանա Սարգսյան