Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն։ Կրկին հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Ոստիկանական հագուստով անհայտ ծագման երևույթները նույնիսկ մայթերով քայլող քաղաքացիներին են բերման ենթարկում։
Բայց մենք գիտենք՝ ինչ ենք անում ու ինչի համար։ Երեկ էլ էին ոստիկաններն այսպես վարվում։ Ու ի՞նչ ստացան դրա արդյունքում՝ տասնյակ հազարներով ցույց ու երթ Երևանի կենտրոնում։ Այսօր նույնն է լինելու։ Այսօր ավելի շատ ենք լինելու։
Սիրելի՛ քաղաքացիներ, շարունակում ենք նույն ոգով։ Ուրախ ավտոբու՞ս են նստեցնում, պատուհաններից հնչեցրեք ձեր կոչը։ Ոստիկանական բաժանմունքնե՞ր են տանում, այնտեղ շարունակեք ձեր բողոքի ցույցը։ Դո՞ւրս եք գալիս բաժանմունքից, հենց տեղում անհնազանդության ակցիաներ իրականացրեք։
Մենք ենք իրավիճակի տերը։ Մենք ենք հիմա սրանց վարքագիծ թելադրում։ Եվ մենք ենք որոշելու՝ ինչպիսի Հայաստանում պետք է ապրենք։
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ