Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակցիաներն օրվա ընթացքում կշարունակվեն, իսկ 18։00-ին էլի կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով արժանապատիվ քաղաքացիների հետ տարբեր փողոցներ փակելուց հետո վերադարձել է Ֆրանսիայի հրապարակ։
Նա անդրադարձավ ոստիկանների աննախադեպ քանակին․ այսքան ուժ որ կենտրոնացնեին՝ Շուշին հետ կբերեին, նշեց Սաղաթելյանը, ողջ ոստիկանական համակարգը բերել են, անգամ ով արձակուրդում է եղել, նրանց էլ են կանչել, օլիգարխներն էլ են օգնում։
«Իրոք, ամբողջ համակարգը հանել են ոտքի, բայց, միևնույն է, ամբողջ քաղաքը պարալիզացված է, որովհետև քաղաքացիները դուրս են եկել, այս պայքարն արդեն անկասելի է, ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տվյալով՝ ունենք 200-ից ավելի բերման ենթարկվածներ, ունենք բազմաթիվ բռնության դեպքեր այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ, բայց այդ ամեն ինչը հիմա այնքան երկրորդական է։ Ամեն ինչ հրաշալի է, իրոք մարդիկ ոտքի են կանգնել, այն խնդիրները, որ մեր առջև կան, իրականացվում են, որովհետև թիկունքում կա ժողովուրդ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Այս պարագայում մենք ենք միացել քաղաքացիներին, ոչ թե քաղաքացիները մեզ՝ նշեց նա։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում 70-80 տոկոսով շենքերը դատարկվել են, դասադուլ է, ընթացքում այլ բուհերից ևս ուսանողական խմբեր են միացել ակցիաներին։
«Ժողովուրդն իրոք ոտքի է կանգնել, տեսնում եք՝ երիտասարդ աղջիկների հանդեպ ինչ ուժ է կիրառվում և նրանք ինչպես են պայքարում։ Մարդիկ գիտեն, որ պայքարում են, որ վաղը որևէ մեկը վեր չկենա, ասի՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, մենք պայքարում ենք, որ Հայաստանն ընդհանրապես վարչապետ ունենա, Հայաստան լինի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ:
Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանյութում․