| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ մայիսի 6-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Ա.-ն, համատեղ բնակվել է իր տանը, որի ժամանակ էլ մահճակալի տակ գտնվող իր պայուսակից գողացել է «Բայկալ-442» տիպի ատրճանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Ա.-ն ատրճանակը ստացել է որպես պարգև՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ 2016 թվականին, Երևանում գողացել էին նաև «Կադիլակ Սերոժ» մականվամբ՝ Շենգավիթի նախկին թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանին՝ որպես պարգև տրված ատրճանակը, որը նույնպես տրվել էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից: