|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 19-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 12/Ա շենքի մոտից բերման են ենթարկել գեղեցկության սրահներից մեկի վարսահարդար՝ 1987 թ. ծնված Լիանա Խ.-ին: Նա խոստովանել է, որ ս/թ. ապրիլի 7-ին գեղեցկության սրահում հաճախորդ Ա.-ի պարանոցից գողացել է ոսկյա շղթա` երկու կախազարդով:
Գողության մասին տուժողը ոստիկանություն չի հայտնել: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: