կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-27 13:20
Իրավական

Ճամպրուկից գողացել է գումար և ոսկյա կախազարդ

Ճամպրուկից գողացել է գումար և ոսկյա կախազարդ

Հուլիսի 22-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1961 թ. ծնված  Գեղամ Մ.-ն հաղորդում է տվել, որ իր ծանոթ Սվետլաննան հունիսի 25-ից մինչև հուլիսի 22-ը հյուրընկալվելով իր տանը` ննջարանում դրված հագուստների ճամպրուկից գողացել է 320  դոլար, 10.000 դրամ և ոսկյա կախազարդ:  Հուլիսի 26-ին, ժամը 03.25-ին, ոստիկանություն է զանգահարել Գեղամ Մ.-ն և հայտնել, որ իր տնից գողություն կատարած Սվետլաննան գտնվում է Սարյանի արձանի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, ժամը 04.00-ին, բաժին է ներկայացրել 1970 թ. ծնված Սվետլաննա Կ.-ին: Քննությունը շարունակվում է: - See more at: http://www.police.am/news/view/%D5%B3%D5%A1%D5%B4%D5%BA%D6%80%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB%D6%81-%D5%A3%D5%B8%D5%B2%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80-%D6%87-%D5%B8%D5%BD%D5%AF%D5%B5%D5%A1-%D5%AF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%A4270715.html#sthash.nkmercRg.dpuf